Մոսկվան համաձայն է 30 օրով զինադադար կնքելու առաջարկին. Պուտին

ԳԳոհար Սարգսյան

Մոսկվան աջակցում է Ուկրաինայի հետ 30 օրով զինադադար կնքելու առաջարկին, դա ճիշտ գաղափար է, սակայն նրբություններ կան, Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման շրջանակում հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ցանկացած հրադադար պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության և միտված լինի ճգնաժամի բուն պատճառների վերացմանը:

«Հասկանալի չէ՝ ինչպես է լուծվելու իրավիճակը շփման գծում, քանի որ ռուսական ուժերը գրեթե բոլոր ուղղություններով առաջ են շարժվում», - ասել է Պուտինը:

Կրեմլի ղեկավարը միաժամանակ մտահոգություն է հայտնել, որ Ուկրաինան կարող է օգտագործել հրադադարը՝ ռազմական ներուժը զարգացնելու համար: Նա նաև չի բացառել, որ կարող է հեռախոսազրույց ունենալ Դոնալդ Թրամփիի հետ՝ քննարկելու կրակի դադարեցման հարցը:

Պուտինը հավելել է՝ Ռուսաստանը կբանակցի հակամարտությունը դադարեցնելու հարցով՝ հաշվի առնելով գետնի վրա ստեղծված իրավիճակը:

«Իսկ այն արագորեն փոխվում է հօգուտ Ռուսաստանի», - ասել է Կրեմլի ղեկավարը։

Ավելի վաղ՝ Կրեմլից հայտնել էին, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը Մոսկվայում է, օրակարգում է ոչ միայն ուկրաինական հարցը, այլև Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները: Վիտկոֆին կարող է ընդունել նաև Վլադիմիր Պուտինը:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում