Խորհրդարանը քննարկում է 1899 և 1907 թթ. Հաագայի կոնվենցիաները վավերացնելու նախագիծը

ԼԼուսինե Մուրադյան

Հաագայի խաղաղության կոնֆերանսների ժամանակ՝ 1899 և 1907 թվականներին, ընդունվել են մի շարք պայմանագրեր, փաստաթղթեր, որոնք կարևոր հանգրվան դարձան միջազգային մարդասիրական իրավունքին վերաբերող նորմերի կանոնակարգման և պատերազմի կանխարգելման ու վեճերի խաղաղ կարգավորման վերաբերյալ ինստիտուտների տեսանկյունից: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 4-ի նիստի ժամանակ ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ներկայացնելով 1899 թվականի և 1907 թվականի Հաագայի կոնվենցիաները վավերացնելու նախագիծը:

Այս տեսանկյունից, ըստ Եղիշե Կիրակոսյանի, կարևոր առաջընթաց էր Արբիտրաժային մշտական դատարանի ստեղծումը: Արբիտրաժային մշտական դատարանը արբիտրաժային կենտրոն է և հարթակ է  տրամադրում պետություններին միջպետական կազմակերպությունների և մասնավոր կողմերի միջև վեճերի խաղաղ կարգավորման համար:

«Վավերացնելով, դառնալով կոնվենցիայի անդամ՝ ՀՀ-ին ոչ միայն հնարավորություն է ընձեռվում դառնալու լիիրավ անդամ, այլև նշանակելու 4 արբիտր, որոնք հայտնի են դառնում որպես դատարանի անդամներ: Վերջիններս նշանակվում են 6 տարի ժամկետով և կարող են վերանշանակվել: Հետագայում այս արբիտրների միջոցով ստեղծվում են հատուկ ազգային խմբեր, որոնք կարևոր դերակատարում են ունենում, օրինակ, Արդարադատության միջազգային դատարանի դատավորների թեկնածությունների առաջադրման գործում: Այդ ազգային խմբերի միջոցով են առաջադրվում թեկնածությունները»,- ասաց նա:

Մշտական արբիտրաժային դատարանում այս պահին ՀՀ-ի մասնակցությամբ ընթանում է 3 արբիտրաժ՝ 2 միջպետական արբիտաժ և 1 ներդրումային արբիտրաժ, որոնց քննությանը ՀՀ-ն ներգրավված է որպես պատասխանող կողմ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում