Եվրոպան կշարունակի Հայաստանի հետ աշխատել վերջին շրջանի տեմպով. Մյունխենի համաժողովի արդյունքը

ԿԿարմեն Ղուկասյան

Ի հեճուկս որոշ վայ կանխատեսումների, Մյունխենի անվտանգության համաժողովը, քաղաքագիտական գնահատականներով, Հայաստանի համար դրական արդյունք է ունեցել:

Եվրոպան հստակ ուղերձ է հղել, որ առաջիկայում ևս մեր երկրի հետ կաշխատի վերջին շրջանի տեմպով:

Պատահական չի համարվում Ալիևի չմասնակցելը կոնֆերանսին. մասնագետները համոզված են՝ Ադրբեջանի ղեկավարին հասկացրել էին, որ նրան այնքան էլ չեն սպասում:

Ինչ վերաբերում է առավել ընդգրկուն՝ աշխարհաքաղաքական նշանակությանը, ապա այստեղ էականն այն է, որ հստակ արձանագրվել է Միացյալ Նահանգների նոր վարչակազմի վերաբերմունքը Եվրամիության նկատմամբ, ինչը վերջիններս մտահոգիչ են համարում:

Քաղաքագետները, սակայն, կարծում են, որ Եվրոպան պետք է սառնասրտություն դրսևորի:

Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում