Ցեղասպանության թանգարանի հիմնանորոգման աշխատանքներն ավարտին կհասցվեն ամենաուշը 2026-ին. ԿԳՄՍ նախարար

ԼԼիլիթ Ասատրյան

Աշխատանքների հարթ ընթացքը և ժամանակին ավարտը երաշխավորված են պետության կողմից։ Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի՝ Ցեղասպանության թանգարանի հիմնանորոգման վերաբերյալ հարցին։

«Ցեղասպանության թանգարանի հիմնանորոգման աշխատանքների համար  պատշաճ միջոցները նախատեսված են, պայմանագիրը կնքված է, և հաղթող կազմակերպությունը աշխատանքները պլանավորել է այնպես, որ ապրիլի 24-ին մարդկանց մեծ հոսքը հաշվի առնելով նաև չխանգարեն այդ ընթացքին»,- նշեց նախարարը։

«Թանգարանն ամբողջական վերափոխվելու է, արդիականանալու է, և ունենալու ենք շատ ավելի հարմար պայմաններ թե՛ տարածքի, թե՛ բուն թանգարանի շենքի համար։

Հիմնանորոգման աշխատանքները արդեն սկսվել են նախորդ տարի, դրանք ավարտին կհասցվեն ամենաուշը 2026 թվականին»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում