Սիրիայի նախագահը Էրդողանի ինքնաթիռով մեկնել է Թուրքիա

ԳԳոհար Սարգսյան

Թուրքիայի նախագահն ընդունել է Սիրիայի անցումային շրջանի նախագահին: Թուրքական ԶԼՄ-ների տվյալով՝ Ահմեդ Ալ Շարաայի գլխավորած պատվիրակությունը Անկարա է մեկնել Ռեջեփ Էրդողանի կողմից Դամասկոս ուղարկված նախագահական ինքնաթիռով՝ որպես բարեկամական ժեստ: Նշվում է, որ երկու երկրի ղեկավարների հանդիպման օրակարգում է համատեղ պաշտպանական պայմանագիրը, ըստ որի՝ Սիրիայում կարող են թուրքական ռազմաբազաներ տեղակայվել։ Համաձայնագիրը նաև թույլ կտա Թուրքիային օգտագործել Սիրիայի օդային տարածքը ռազմական նպատակներով և առաջատար դեր ստանձնել սիրիական նոր զինված ուժերի պատրաստման գործում։

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում