«Հայաստան» խմբակցությունն ինձ չի հեռացրել. Գեղամ Նազարյան

ԼԼիլիթ Ասատրյան

«Հայաստան» խմբակցությունն ինձ չի հեռացրել: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով դաշինքի հայտարարությանը, թե դիրքորոշումների տարբերության պատճառով նրա հետագա գործունեությունը խմբակցության կազմում դառնում է անհնար: Պատգամավորի խոսքով՝ ինքն այդ թեմայով խոսել է նաև դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ, եկել են եզրահանգման, որ ավելորդ խոսակցություններից, մեկնաբանություններից խուսափելու համար ինքը շարունակի աշխատանքը որպես անկախ պատգամավոր: Նազարյանը վստահեցրել է, որ իշխանական դաշտ չի անցնում, ավելի ընդդիմադիր դիրքերից է հանդես գալու: Հիշեցնենք, նման քննարկման պատճառ էր դարձել Նազարյանի հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա։ Պատգամավորն անդրադարձել է դիրտարկումներին, թե ճիշտ կլիներ մանդատը վայր դներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում