Խորհրդարանը քննարկում է ՀԾԿՀ նախագահի ընտրության հարցը

ԿԿարմեն Ղուկասյան

Ազգային ժողովը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ( ՀԾԿՀ) նախագահի ընտրության հարցը:

Հիշեցնենք՝ ՀՀ Կառավարությունը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Մեսրոպ Մեսրոպյանին:

Թեկնածուի կենսագրությունը և գործունեությունը ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, հայտնեց՝ ծնվել է 1972 թվականին Հրազդանում, 1990-1996 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկական ֆակուլտետը՝ ստանալով ճարտարագետ-ջերմաէներգետիկի որակավորում:

Մեսրոպյանի հիմնական մասնագիտական գործունեությունն սկսվել է 2020 թվականից:

2019 թվականին Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀԾԿՀ անդամ  և աշխատել մինչև 2020 թվականի նոյեմբեր: 2020-ի նոյեմբերին նշանակվել է Կոտայքի մարզպետ, այդ պաշտոնում աշխատել մինչև 2021-ի մայիս:

2021-ի օգոստոսից նշանակվել և մինչ օրս աշխատում է ՏԿԵՆ-ի ենթակայության ներքո գործող «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն:

Գնել Սանոսյանի խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքը թեև բարդ է, սակայն պետության կողմից հստակեցվել են ոլորտում վարվող քաղաքականությունները, սակագնային և օրենսդրական այլ ուղղություններով կարգավորումները և հիմնական խաղի կանոնները:

Նախարարը հույս հայտնեց՝ Մեսրոպ Մեսրոպյանի մասնագիտական գիտելիքները և փորձը բավարար են, որպեսզի այս կարևոր համակարգում նա կարողանա աշխատանքն արդյունավետ իրականացնել:

Նա նաև տեղեկացրեց նաև, որ Մեսրոպյանի կուսակցական գործունեությունը սառեցվել է:

«Պարոն Մեսրոպյանը բավական երկար ժամանակ այս ոլորտում աշխատել է, 2000 թվականից մինչև այսօր, ամբողջ գործունեության մեջ միայն մի քանի ամիսն է, որ զբաղեցրել է Կոտայքի մարզպետի պաշտոնը:  Մնացած բոլոր զբաղեցրած պաշտոնները, այդ թվում կրթությունը, այս ոլորտին են վերաբերում, նաև եղել է ՀԾԿՀ անդամ, և վերջին երեք տարիներին, երբ նշանակվել եմ նախարար, ես եմ խնդրել պարոն Մեսրոպյանին գալ և մեզ հետ միասին աշխատել Հաշվարկային կենտրոնում»,- պարզաբանեց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում