ՀՀ-ն պատրաստ է գնալ ապաշրջափակման ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների հիման վրա. Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

Վարչապետն աշխատանքային այցով Փարիզում է, որտեղ ընթանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովը: Նիկոլ Փաշինյանը այս հարթակում հանդիպել է Կանադայի և Բելգիայի գործընկերների հետ: Քննարկումների առանցքում խաղաղության օրակարգն է: Մեր երկրի ղեկավարը ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ ապաշրջափակման` ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա: Վարչապետ Փաշինյանը նաև ելույթ է ունեցել «Միջազգային քաղաքական իրավիճակ. վերափոխված բազմակողմ քաղաքականություն» թեմայով դռնփակ նիստին: 

Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում