Արաղչին Դամասկոսում խորհրդակցություններ կանցկացնի

ԴԴիանա Գասպարյան

Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Սիրիա։ Լրագրողների հետ հանդիպմանը Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի նախաձեռնություններ կան, այդ հարցով խորհրդակցություններ են ընթանում: Նա հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ հնարավոր կլինի որոշակի արդյունքի հասնել:

«Դամասկոս իմ այցի նպատակն է շարունակել տարածաշրջանային իրադարձությունների վերաբերյալ խորհրդակցությունները: Երեկ Բեյրութում էլ շատ կարևոր բանակցություններ ենք վարել լիբանանցի պաշտոնյաների հետ»,- տեղեկացրել է դիվանագետը։ Արաղչին կոչ է արել միջազգային հանրությանը համախմբվել և կանխել Իսրայելի գործողությունները:

Հիշեցնենք, որ Իսրայելական ուժերը հարվածներ են հասցնում նաև Սիրիայի տարածքին՝ նշելով, որ այնտեղ ևս «Հըզբոլլահի» ներկայացուցիչներ կան: «Հըզբոլլահ»-Իսրայել լարվածության նոր ալիքի ֆոնին էլ տասնյակ հազարավոր մարդիկ լքել են Լիբանանի տարածքը և հեռացել Սիրիա:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում