ՑԱՀԱԼ-ը շարունակում է հարվածները Լիբանանին

ԴԴիանա Գասպարյան

ՑԱՀԱԼ-ը և «Հըզբոլլահը» հայտնել են փոխադարձ հարվածների մասին: Իսրայելական կողմի տվյալով՝ լիբանանյան շարժումը 70-ից ավելի հրթիռ է արձակել, մեծ մասը խոցվել է:

Իսրայելի տարածքում զոհերի և ավերածությունների մասին պաշտոնական տեղեկություններ չեն հաղորդվում:

ՑԱՀԱԼ-ն էլ շարունակել է հրթիռակոծել Լիբանանի հարավը, Բեյրութի արվարձաններն ու կենտրոնական տարածքները: Ըստ իսրայելական կողմի՝ նախքան հարվածներ հասցնելը Զինված ուժերը մի շարք բնակավայրերի բնակիչներին կոչ են արել լքել տները:

Լիբանանյան կողմի տվյալով՝ Մերձավոր Արևելքում էսկալացիայից ի վեր երկրում զոհերի թիվն արդեն հատում է 2000-ը: Մարդիկ տարհանվում են: Հայտնի է մեկ միլիոնից ավելի ներքին տեղահանվածի մասին:

Հութիներն էլ պարբերաբար հարվածում են Իսրայելի տարածքին: Հայտնի է, որ երեկ ամերիկյան զինված ուժերը թիրախավորել են Եմենում գտնվող 15 օբյեկտ, որոնք կապ ունեն Անսար Ալլահ շարժման հետ:

Մարտերը շարունակվում են նաև Գազայի հատվածում: ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ հրթիռակոծվել է դպրոցներից մեկի շենքը, որտեղ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներ են եղել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում