«Հրազդան ՋԷԿ»-ում անվտանգային խախտումներ են եղել, վերացված չեն եղել. պարզաբանում

ԼԼուսինե Մուրադյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստին անդրադարձավ «Հրազդան ՋԷԿ»-ի հարակից տարածքում պայթյունին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ է արել այս մասով տեսչական մարմինը նախքան պայթյունը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը պարզաբանեց՝ տեսչական մարմինը ստուգումներն իրականացնում է երկու տարբերակով՝ պլանային, երբ ռիսկի վրա մեթոդաբանություն է մշակվում, տարեկան ծրագրով ստուգվում է, և ոչ պլանային՝ դիմումների ու բողոքների դեպքում, այսինքն՝ երբ տնտեսվարողն ուզում է իր կառուցած շինության ավարտական ակտը ստանալ և գործունեություն իրականացնել։

«Կոնկրետ այս դեպքում երկու ուսումնասիրություն է տեղի ունեցել, նշված տնտեսվարողն արտադրական վտանգավոր օբյեկտի ռեեստրում գրանցված չի եղել, և մի շարք այլ խնդիրներ են արձանագրվել, մասնավորապես՝ հրդեհի ինքնաշխատ համակարգ ներդրված չի եղել:

Տնտեսվարողը դիմել է, որ ստանա ավարտական ակտ-եզրակացություն: Գնացել, ուսումնասիրել ենք, արձանագրել ենք մի շարք խախտումներ, և երկու անգամ մերժվել է դրական եզրակացությունը, այսինքն՝ անվտանգային խախտումներ են եղել, և դրանք վերացված չեն եղել»,- ասաց նա և հավելեց, որ եզրակացությամբ նշվել է, որ մինչև այս խախտումները չշտկվեն, շահագործման թույլտվություն չեն կարող  ունենալ և չեն կարող շահագործել ձուլարանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16:59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքի ձուլարանում տեղի է ունեցել օդի տարայի պայթյուն, որի հետևանքով 6 աշխատակից վիրավորվել էր, որոնցից 1-ը՝ զոհվել:

Դեպքից ժամեր անց ՔՏՀԱ տեսչական մարմինը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում գտնվող և ապօրինի շահագործված օբյեկտին երկու անգամ բացասական եզրակացություն է տրամադրել:

Տիգրան Ավինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ

Տիգրան Ավինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում