Մայթերին անհատական շարժունակության տրանսպորտային միջոցը պետք է վարել սահմանափակ արագությամբ. նախագիծ է մշակվել

ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանում, հատկապես՝ Երևանում, էականորեն շատացել են էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցները, որոնք օգտագործվում են ոչ միայն որպես զվարճանքի, այլև որպես տրանսպորտ, այն է՝ տեղաշարժման միջոց, սննդի առաքման միջոց, զբոսաշրջիկների տեղաշարժման միջոց: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգել ոլորտը, սահմանել երթևեկության կանոններ, ինչպես նաև վարչական տույժեր: Այդ մասին Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 9-ի նիստին ասաց ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Առանձնացվել են մինչև 18 տարեկանների և 18-ից բարձր խմբեր, որոնց համար սահմանվել են տրանսպորտային միջոցները վարելու համապատասխան վայրեր: Մինչև 18 տարեկանների համար վայրերը սահմանվում են ՏԻՄ-ի, համայնքի ավագանու կողմից, վայրեր, որոնք անվտանգության տեսանկյունից ապահով են, իսկ 18-ից բարձր տարիքային խմբի համար սահմանվել են երթևեկելի մասերը՝ հեծանվային ուղիներ, ճանապարհների աջ եզրագծեր:

Սահմանվել են նաև իրավախախտումներ ինչպես անհատական շարժունակության տրանսպորտային միջոցները վարձույթով տրամադրող ընկերությունների, այնպես էլ անհատների համար:

Թեմայի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվեց՝ թույլատրվելո՞ւ է դրանք վարել մայթերին, Դավիթ Համբարյանը պարզաբանեց՝ թույլատրվում է և՛ հետիոտնային արահետներում, և՛ մայթերին, բայց պետք է լինի արագության սահմանափակում, հետիոտները կունենան առավելություն տրանսպորտային միջոցը վարողի նկատմամբ:

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հետաքրքրվեց՝ մայրաքաղաքում առանց համարանիշների մոպեդներ կան, վարողները քշում են՝ հոծ գծերը, կարմիր գծերը խախտելով, ի՞նչ կա նախատեսված այս մասով: Դավիթ Համբարյանը տեղեկացրեց՝ առանց պետհամարանիշի մոպեդ վարելը տրանսպորտային միջոցի օգտագործման կանոնների խախտում է:

Տիգրան Ավինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ

Տիգրան Ավինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում