Վստահ եմ, որ Հայաստանը և Ուկրաինան նոր ձեռքբերումներ կունենան. Սիբիհա

ԴԴիանա Գասպարյան

Ուկրաինայի նորանշանակ արտգործնախարարն արձագանքել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի շնորհավորանքին:

Անդրիյ Սիբիհան X-ի էջում գրառում է կատարել. «Վստահ եմ, որ Հայաստանի ու Ուկրաինայի միջև կառուցողական և կարևոր գործակցության արդյունքում մի շարք նոր ձեռքբերումներ կունենանք»։

Ավելի վաղ Արարատ Միրզոյանը շնորհավորել էր Սիբիհային  Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ ակնկալում է համատեղ ներգրավվածություն և համագործակցություն Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում:
Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել նախկին արտգործնախարար Դմիտրո Կուլեբային տարիների կառուցողական գործակցության համար և հաջողություններ մաղթել նրան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում