9 ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ

ԼԼիլիթ Ասատրյան

Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:

Մասնակցում էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի ու իրավաբանական վարչությունների պետերը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության 13 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝

ոստիկանության 9 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, 2 ծառայողի նկատմամբ կիրառել «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը, իսկ 2 ծառայողի նկատմամբ՝ «Նկատողություն» կարգապահական տույժը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում