ՆԱՏՕ-ի անդամները միասնական են Կիևին անհապաղ ռազմական օգնության հարցում. Ստոլտենբերգ

ՄՄերի Ներսիսյան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է վաշինգտոնյան գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրին, նշել, որ կառույցի դաշնակիցները միասնական են Կիևին անհապաղ ռազմական օգնության, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրման հարցում: Նրա խոսքով՝ ավելի շատ դաշնակիցներ են անվտանգության երկկողմ համաձայնագրեր ստորագրել Ուկրաինայի հետ: Ստոլտենբերգը նաև հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեհաստանում ստեղծել Ուկրաինայի համար վերլուծական, ուսուցման և կրթական կենտրոն: Նրա խոսքով՝ այս ամբողջ աջակցությունը Ուկրաինային կդարձնի ավելի ուժեղ և ավելի ունակ: «Սա կամուրջ է ծառայում դեպի ՆԱՏՕ»,- հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը։ Անդրադառնալով Բելառուսի և Չինաստանի համատեղ զորավարժություններին, Ստոլտենբերգը նշել է, որ դրանք ցույց են տալիս, թե ինչպես է Չինաստանն ավելի ու ավելի է մոտենում ՆԱՏՕ-ի սահմաններին: Նա զորավարժությունները որակել է որպես Ուկրաինայում Ռուսաստանին աջակցող ավտորիտար ռեժիմների համագործակցության ցուցադրություն։

Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում