Օրբանը և Զելենսկին քննարկել են խաղաղության և հրադադարի հնարավորության վերաբերյալ հարցեր

ԴԴիանա Գասպարյան

Հունգարիայի վարչապետը 2012 թվականից ի վեր առաջին անգամ մեկնել է Կիև։ Վիկտոր Օրբանին ընդունել է Վոլոդիմիր Զելենսկին: Նշվում է, որ ղեկավարների բանակցությունների գլխավոր թեման եղել են խաղաղությունը և հրադադարի հաստատման հնարավորությունը, անդրադարձ է կատարվել նաև երկու երկրի հարաբերություններին վերաբերող հարցերի: Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Բուդապեշտը ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը։ Հատկանշական է, որ Հունգարիայի իշխանությունն ամենաշատն է քննադատում Կիևին ռազմական աջակցությունը և Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունը:

Կրեմլից արձագանքել են Օրբանի այցին: Ռուսաստանի նախագահի խոսնակը հայտարարել է՝ մինչև Կիև մեկնելը Բուդապեշտը չի շփվել Մոսկվայի հետ: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Կրեմլը որևէ ակնկալիք չունի Հունգարիայի վարչապետի Ուկրաինա այցից։ «Հունգարիան, որը սկսել է նախագահել ԵՄ-ում, իհարկե, պետք է կատարի իր գործառույթները: Դա հասկանալի է»,- հավելել է Պեսկովը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում