2018-ի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

2023 թվականին մենք ունեցել ենք 8,7 տոկոս տնտեսական աճ, որը 2021 թվականի արտահերթ ընտրությունների նախընտրական ծրագրով արտահայտված նպատակադրումից բարձր է: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2023 թվականի պետբյուջեի կատարողականը քննարկելիս, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ե՛վ 2022-ին, և՛ 2023-ին մենք այդ նպատակադրումից բարձր տնտեսական աճ ենք ունեցել, իսկ մեր նպատակադրումը հետևյալն էր՝ տարեկան միջինում ունենալ 7 տոկոս տնտեսական աճ:

Բայց կարևոր է նաև արձանագրել, որ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով: Սա շատ կարևոր ցուցանիշ է:

Բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2017-ի համեմատ իրական արտահայտությամբ աճել է շուրջ 37 տոկոսով, իսկ դոլարային արտահայտությամբ ավելի քան կրնապատկվել է»,- ասաց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում