Արտակարգ դրություն հայտարարելու հարցը քննարկվում է. վարչապետը հանձնարարել է հիմքերը հասկանալ

ԳԳոհար Սարգսյան

«Կարևոր է, որ վնասի հաշվարկը և վնաս կրած սուբյեկտների և օբյեկտների հաշվառումը իրականացվի ճշգրիտ, ամեն ինչ արդար ու օրինական լինի»,- հայտարարել է վարչապետը՝ Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստում:

Փաշինյանի խոսքով՝ ակնհայտ է, որ վնասներն ահռելի են, բայց այս աղետի հետևանքով պետք է անդրադառնալ նաև աղետների կանխարգելման մեխանիզմներին, հասկանալ՝ որքանով են դրանք արդյունավետ:

Վարչապետը պատասխանատուների զեկույցները լսելուց հետո շնորհակալություն է հայտնել օպերատիվ աշխատանքի համար՝ ընդգծել՝ այդ աշխատանքի շնորհիվ վնասը հնարավորինս մեղմվել է:

Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում