Հարիսը և Բայդենն աջակցություն են հայտնել Զուրաբիշվիլուն

ՄՄերի Ներսիսյան

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն ուղղված նամակում գրել է, որ ինքը և նախագահ Ջո Բայդենը մտահոգությամբ են հետևում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ «Վրաց ժողովուրդը հստակ հայտարարում է, որ ցանկանում է ապագա ունենալ Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում։ Նրանք կարծում են, որ օրինագիծը սպառնում է այդ ապագային: Նրանք բոլոր իրավունքներն ունեն ձգտելու դեպի այդ ապագան, ուժ չպետք է օգտագործվի՝ միջամտելու նրանց խաղաղ հավաքների և արտահայտվելու ազատությանը»,- նշել են ԱՄՆ ղեկավարները: Փոխնախագահ Հարիսը խոստացել է աջակցել Վրաստանին։

Միջազգային լրահոսը՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում