Վարչապետն այցելել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի

ԿԿարմեն Ղուկասյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում է:

Այցի ընթացքում վարչապետն այցելել է սահմանամերձ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի:

Սահմանազատման ընթացքում բնակիչների շրջանում մտավախություն կար, թե եկեղեցին անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Այսօր ևս մեկ անգամ ընդգծվել է, որ սահմանն անցնում է եկեղեցուց 130 մետր հեռավորությամբ:

Վարչապետին Ոսկեպարում ներկայացվել է սահմանազատված տարածքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել և հայտնել, որ եղանակային վատ պայմանների պատճառով իրեն տեղափոխող ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում