Եղանակային վատ պայմանների պատճառով վարչապետին տեղափոխող ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում

ԿԿարմեն Ղուկասյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ եղանակային վատ պայմանների պատճառով իրեն տեղափոխող ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։

«Սիրելիներս, ամեն ինչ կարգին է։ Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։

Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»,- գրել է վարչապետը՝ հրապարակելով տեսանյութ չնախատեսված վայրէջքից:

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում։  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում