Խմբակցությունն անհանգստացած չէ հոգևորականի նախաձեռնած իշխանափոխության գործընթացով. Հրաչյա Հակոբյան

ԼԼիլիթ Ասատրյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օրակարգում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպում չկա, խորհրդարանում այսօր ասել է խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը: Նրա խոսքով` խմբակցությունը բացարձակ անհանգստացած չէ հոգևորականի նախաձեռնած իշխանափոխության գործընթացով: Հակոբյանը վստահեցրել է, որ անհանգստացած չէ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքը գիտի, որ ընտրությունների միջոցով հնարավորություն ունի ձևավորելու իշխանություն: 26 թվականին էդ շարժումը կունենա անվանում, կմասնակցի ընտրություններին, կարծում եմ, և կունենա իր ձայները»,- ասել  է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորՀրաչյա Հակոբյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում