ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին

ՄՄերի Ներսիսյան

ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ կազմակերպության գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է ապրիլի 19-ին սահմանների սահմանազատման հարցով ձեռք բերված համաձայնությունը։ Նա կողմերին կոչ է արել շարունակել գործընթացը սահմանի մնացած հատվածներում և կարգավորել բոլոր չլուծված հարցերը՝ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու համար»,- ասված է մամուլի ծառայության հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է նաև փաստը, որ Ադրբեջանն ու Հայաստանը ներկայումս շարունակում են աշխատել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։ «Հուսով ենք, որ մայիսի 10-11-ը Ալմաթիում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպմանը կհաջորդի կառուցողական փոխգործակցություն մնացած տարաձայնությունները լուծելու համար»,- ասված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Միջազգային լրահոսը՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում