Ռուսաստանը Կովկասում տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից գլխավոր երկիրն է. Ալիև

ԳԳոհար Սարգսյան

Այսօր Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Պուտինը բարձր է գնահատել Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի դերը Բայկալ-ամուրյան մայրուղու կառուցման գործում: Արձանագրվել է, որ երկու երկրի ապրանքաշրջանառությունն աճել է՝ հասնելով ավելի քան չորս միլիարդ դոլարի։ Ադրբեջանի նախագահ Ալիևը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և իր գոհունակությունը հայտնել Բաքվի ու Մոսկվայի միջև հարաբերությունների զարգացման ընթացքի հետ կապված: Ալիևը շեշտել է, որ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրն ընթացքի մեջ է, որը միավորում է մեր երկրներն ու գործընկերներին:

«Այն մեծ նշանակություն ունի բեռնափոխադրումների անվտանգության տեսանկյունից, ինչպես նաև խթանելու է առևտրային հարաբերությունները շատ երկրների միջև: Օրակարգում լինելու է նաև տարածաշրջանի անվտանգային իրավիճակը: Մենք գոհ ենք նրանից, թե ինչպես են լուծվում տարածաշրջանում անվտանգության խնդիրները Ռուսաստանի մասնակցությամբ»,- ասել է Ադրբեջանի նախագահը, շեշտել` Ռուսաստանը Կովկասում տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից գլխավոր երկիրն է։

Ալիևը վստահեցրել է, որ Ադրբեջանը հակված է ամրապնդել փոխվստահությունը, համագործակցությանը և լուծել բոլոր հարցերը՝ փոխըմբռնման, փոխգործակցության միջոցով:

Միջազգային նորությունները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում