Յոթի խումբն Ադրբեջանին կոչ է արել կատարել իր միջազգային պարտավորությունները

ԴԴիանա Գասպարյան

G7-ի արտգործնախարարները Իտալիայում հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել՝ ի թիվս այլ հարցերի անդրադառնալով նաև Հարավային Կովկասին և Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը:

«Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում հանձնառու մնալ խաղաղության գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և տևական խաղաղության, որը հիմնված կլինի ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգանքի, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Հիշեցնում ենք կողմերի՝ 2023 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը և կոչ անում նրանց պահպանել գործակցության այդ ոգին: Հետագա էսկալացիան անընդունելի կլինի»։

Միջազգային լրահոսը՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում