Միրզոյանն ու Եգիպտոսի տուրիզմի և հնությունների նախարարը քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում համագործակցության հեռանկարները

ՔՔրիստինե Ոսկանյան

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրություններում թեկնածու, Եգիպտոսի տուրիզմի և հնությունների նախկին նախարար Խալեդ ալ-Էնանիին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի:

 

Վկայակոչելով Հայաստանի և Եգիպտոսի միջև վերջին շրջանի բարձրաստիճան այցերն և քննարկումները՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ նախագծերի իրականացման, ինչպես նաև երկու երկրների միջև բազմակողմ հարթակներում, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում, հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։

 

Երկուստեք ընդգծվել են երկու ժողովուրդներին կապող ամուր քաղաքակրթական և մշակութային կապերը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում