ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը Եգիպտոսում կփորձեն վերսկսել բանակցությունները

ԳԳոհար Սարգսյան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչներն ապրիլի 7-ին մեկնելու են Եգիպտոս՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի և պատանդների փոխանակման վերաբերյալ իսրայելական կողմի հետ համաձայնագրեր կնքելու պայմանները։ Շարժման ներկայացուցիչը հայտնել է, որ այս պահին բանակցային գործընթացը վերսկսելու վերաբերյալ ինտենսիվ քննարկումներ են ընթանում «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի և միջնորդների միջև։ ՀԱՄԱՍ-ի առաջնորդը ընդգծել է, որ բանակցությունների ցանկացած փուլ պետք է սկսվի Գազայի հատվածից իսրայելական բանակի ամբողջական դուրսբերման պահանջների ընդունման հիման վրա:

Միջազգային նորությունները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում