Իշխանասարի ուղղությամբ երեկ երեկոյան դիտարկվել է Ադրբեջանի ԶՈՒ ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ. ՀՀ ՊՆ

ԼԼիլիթ Ասատրյան

Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերը գիշերը հայտնվել են ադրբեջանական կրակի տակ: Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ կրակոցները եղել են անկանոն, Իշխանասարի ուղղությամբ դիտարկել է նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։

Պաշտպանական գերատեսչությունը սադրիչ է որակել ադրբեջանական կողմի գործողությունները:

Արտգործնախարարությունը Բաքվին կոչ է արել դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները: Ըստ Ներքին գործերի նախարարության՝ կրակոցներից Մովսես և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում վնասվել են տներ ու ավտոմեքենա:

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում