ՆԱՏՕ-ն Հայաստանի համար անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիր կընդունի. Ստոլտենբերգի այցը

ԼԼիլիթ Ասատրյան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երևանում է: Նա Հայաստան է ժամանել Վրաստանից, մինչև այդ Բաքվում էր: Կառավարությունում առանձնազրույցից հետո վարչապետ Փաշինյանն ու Ստոլտենբերգը հայտարարություններ են արել: Փաշինյանը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համար անհատականորեն հարմարեցված ծրագիրը կընդունվի հնարավորինս շուտ, նաև վերահաստատել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը: Ենս Ստոլտենբերգն էլ հայտարարել է, որ տարիների հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության, և որ ՆԱՏՕ-ն աջակցում է մեր երկրի տարածքային ամբողջականությանը:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում