Նպատակը՝ թշնամանք տարածելը. պարզվել է Երևանում հրեական սինագոգը հրկիզող անձի ինքնությունը

ԼԼիլիթ Ասատրյան

Դատախազությունը պարզել է ամիսներ առաջ Երևանում գտնվող միակ հրեական սինագոգը հրկիզելու փորձ կատարած անձի ինքնությունը: Վանդալիզմի ենթադրյալ հեղինակը Ռուսաստանի քաղաքացի է, որը դեպքից հետո լքել է մեր երկիրը: Ըստ նախնական տեղեկությունների՝ Ռուսաստանի քաղաքացի է նաև այդ դեպքից որոշ ժամանակ առաջ հրեական համայնքի հոգևոր առաջնորդին հեռախոսազանգով սպառնացողը:

Ինչո՞ւ հանկարծ 2023-ի վերջին հարձակումներ սկսվեցին 28 տարի մեր երկրում խաղաղ ու անվնաս գործող կառույցի դեմ: Ի՞նչ խնդիր են լուծում դրա հեղինակները: Փորձագետները կարծում են, որ այս հարցի հետքերը տանում են ոչ միայն Ռուսաստան, այլ նաև հարևան Ադրբեջան: Նպատակը կրոնական ու ազգային թշնամանք հարուցելն էր, իսկ պատճառը՝ Արցախում էթնիկ զտումների շրջանում ցույց տալը, որ իբրև թե Հայաստանում էլ փոքրամասնություններն ապահով չեն, տարածված է հակասեմականություն, գործում են ահաբեկչական խմբավորումներ:

Որ այս թեզը կեղծիք է՝ իրենց օրինակով հերքում է Հայաստանում հրեական համայնքի ղեկավարը, հիշեցնում հրեաներին օժանդակող պետական բազմաթիվ ծրագրեր:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում