Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Ադրբեջանի իր գործընկերոջը

ԳԳոհար Սարգսյան

Վրաստանի ՆԳ նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրին ընդունել է Ադրբեջանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովին։ Կողմերը քննարկել են երկու երկրների համապատասխան կառույցների միջև անվտանգության ոլորտում գործակցության խորացմանն առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների և անվտանգային խնդիրների շուրջ։ Ընդգծվել է Հարավային Կովկասում կայունության և երկարաժամկետ խաղաղության կարևորությունը։

Միջազգային նորությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում