ՀՀ ժողովուրդը դե յուրե և դե ֆակտո պետք է ինքն իր համար արձանագրի ՀՀ-ում ապրելու կանոնները. վարչապետ

ԳԳոհար Սարգսյան

Դելիմիտացիա, խաղաղության բանակցություններ, Երևան - Մոսկվա, Երևան-Անկարա հարաբերություններ, ՀԱՊԿ-ի հետ հակասություններ, Հայաստանի եվրաինտեգրման հեռանկար: Այս և ոչ միայն այս թեմաներին է անդրադարձել երկրի ղեկավարը մոտ երեք ու կես ժամ տևած ասուլիսում:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին: Վարչապետը նաև խոսել է Զվարթնոցից ռուս սահմանապահների դուրս գալու մասին, ասել, որ ոչ թե դիմել են խնդրանքով Ռուսաստանին, այլ տեղեկացրել են, որ Հայաստանն արդեն իր ուժերով կարող է ապահովել նույն գործառույթները:

ՀԱՊԿ-ի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է կառույցը ձևակերպի՝ որն է Հայաստանի ինքնիշխան տարածքը, եթե պատասխանը համապատասխանի մեր պատկերացումներին, հարցեր չեն լինի, եթե ոչ՝ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից:

Մանրամասները` Մայա Խաչատրյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում