Երկկողմ համագործակցությունն այս տարվանից դրվել է հստակ պլանավորման հիմքի վրա. Սուրեն Պապիկյան

ԿԿարմեն Ղուկասյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ շնորհակալություն հայտնեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին՝ իր հրավերն ընդունելու և Հայաստան այցելելու համար, նշեց՝ որպես ՀՀ պաշտպանության նախարար՝ վերջին ժամանակահատվածում չորս անգամ այցելել է Փարիզ, սակայն ընդգծեց՝ մեծ պատիվ է պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալել բարեկամ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարին:

«Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի այցն ակներև վկայություն է այն բանի, որ թեև Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության գործնական փուլը երկու տարին չի բոլորել, մեր համատեղ ջանքերի շնորհիվ այն արդեն իսկ համակարգային և հեռահար բնույթ ունի»,- ասաց Պապիկյանը՝ շնորհակալություն հայտնելով ֆրանսիացի գործընկերներին և Սեբաստիեն Լըկորնյուին համագործակցության զարգացման գործում ցուցաբերվող պատրաստակամության և անձնական ներդրման համար:

Նախարարը տեղեկացրեց՝ րոպեներ առաջ ավարտված քննարկումներն անցել են բովանդակային և գործնական մթնոլորտում:

«Մեր համագործակցության օրակարգն ընդգրկում է ԶՈՒ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները: Հատկապես պետք է ընդգծեմ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ համակողմանի խորհրդատվական աջակցությունը, ռազմական կրթության ոլորտը, լայն թափով զարգացող վարժանքների ուղղությունը և, իհարկե, զինված ուժերի և պաշտպանական միջոցների արդիականացման և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման գործընթացը»,- նշեց ՀՀ պաշտպանության նախարարը:

Պապիկյանը գոհունակությամբ նշեց՝ երկկողմ համագործակցությունն այս տարվանից դրվել է հստակ պլանավորման հիմքի վրա և զարգանում է մեկ տասնյակից ավելի ուղղություններով, տեղեկացրեց՝ ֆրանսիացի գործընկերոջը քննարկումների ընթացքում ներկայացրել է նաև ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, անդրադարձել տարածաշրջանային և անվտանգային հարցերի, կարևորել տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը և Հայաստանի՝ որպես ազատ, ինքնիշխան և ժողովրդավար երկրի կայուն զարգացումը: 

«Ընդհանուր առմամբ քննարկումների ընթացքում գոհունակությամբ փաստեցինք նախկին պայմանավորվածությունների ու ծրագրերի կատարման ընթացքը, ձևավորեցինք առաջիկա անելիքների հարուստ օրակարգ:

Տեղեկացնեմ նաև, որ քիչ առաջ ստորագրված փաստաթղթերը նոր հիմք են դնելու այդ օրակարգի զարգացման համար»,- հայտնեց Սուրեն Պապիկյանը:

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Նախատեսվում է «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ճեմուղի. Եղիազար Վարդանյան

Նախատեսվում է «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ճեմուղի. Եղիազար Վարդանյան

Արբանյակ ունենալու առաջին փորձը մեզ տվել է մասնագիտական կարողությունների և ռեսուրսների ձևավորում․ Դավիթ Թադևոսյան

Արբանյակ ունենալու առաջին փորձը մեզ տվել է մասնագիտական կարողությունների և ռեսուրսների ձևավորում․ Դավիթ Թադևոսյան

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում