Գերմանիան Կիևին 1.1 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի

ԳԳոհար Սարգսյան

Ուկրաինայի նախագահը Բեռլինում է: Նրան ընդունել է Գերմանիայի կանցլերը: Վոլոդիմիր Զելենսկին և Օլաֆ Շոլցը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ համաձայնագիր են ստորագրել: Կանցլերը հայտնել է Կիևին 1,1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին։ Այն ներառում է 36 զրահապատ և անվավոր հաուբիցներ, 120,000 արկ, Skynex զենիթային համալիրներ և հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռներ։

Զելենսկին շեշտել է, որ Բեռլինի աջակցությունն այժմ կենսական նշանակություն ունի Կիևի համար: Միաժամանակ, նա մտահոգություն է հայտնել, որ որոշ գործընկերներ կրճատել են ռազմական մատակարարումները:

Զելենսկին անդրադարձել է լուրերին, որ Ավդեևկան առաջիկայում կարող է անցնել ռուսական ուժերի վերահսկողության տակ: Նախագահը նշել է՝ կապի մեջ է ռազմական ղեկավարության հետ և պահանջում է առաջնահերթությունը տալ զինծառայողների փրկությանը:

Միջազգային նորությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում