Ֆիդանը և Դարչիաշվիլին քննարկել են Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ գործակցության հարցեր

ԳԳոհար Սարգսյան

Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրի ռազմավարական գործընկերության օրակարգի կարևոր հարցեր։ Նրանք ընդգծել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի տարանցիկ ներուժը և շեշտել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ գործակցության մասին, որի շրջանակում մարտին կկայանա երեք երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում զարգացումներին և անվտանգային մարտահրավերներին։ Նախարարներն ընդգծել են տարածաշրջանի կայուն զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև խաղաղության հաստատման գործում Թբիլիսիի և Անկարայի դերակատարման կարևորությունը», - ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպմանը ևս մեկ անգամ վերահաստատվել է Թուրքիայի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Մանրամասները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում