Համաձայնեցվել է ադրբեջանա-վրացական սահմանի 70 տոկոսը. Սամխարիձե

ԴԴիանա Գասպարյան

Թբիլիսին և Բաքուն համաձայնեցրել են ադրբեջանա-վրացական սահմանի 70 տոկոսը: Այդ մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն:

«Այժմ աշխատանք է տարվում մնացած 30 %-ի ուղղությամբ։ Սահմանազատման մասին պայմանագիրը կստորագրվի, երբ սահմանի 100 տոկոսն էլ համաձայնեցվի: Դրական ակնկալիքներ ունենք՝ հաշվի առնելով մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հետ կապերը»,- ասել է Սամխարաձեն։

Նա չի հստակեցրել, թե երբ կարող է ավարտվել սահմանազատման գործընթացը:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում