Առաջիկա ամիսները վճռորոշ կլինեն Հունգարիայի և ԵՄ համար. Մակրոն

ԴԴիանա Գասպարյան

Առաջիկա ամիսները վճռորոշ կլինեն թե՛ Հունգարիայի, թե՛ Եվրամիության համար՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: Էմանուել Մակրոնը հավելել է՝ չի կարելի թույլ տալ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ իր գործողություններով «պատանդ» վերցնել ԵՄ-ին։ Նա հույս է հայտնել, որ Օրբանն ի վերջո պատասխանատվություն կցուցաբերի և չի խոչընդոտի համայնքի զարգացումը: Նա, այնուհանդերձ, ընդունել է, որ մինչև ԵՄ լիարժեք անդամ դառնալն Ուկրաինան դեռ շատ անելիք ունի:

Մակրոնը խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումների հնարավորության մասին: «Ես չեմ սկսել այս պատերազմը, Ֆրանսիան չի ոչնչացրել բանակցությունների ցանկացած հեռանկար: Եթե նախագահ Պուտինը լուրջ առաջարկներ ունի, ցանկանում է կրկին ներգրավվել երկխոսությանը՝ հանուն խաղաղության և հարգելով միջազգային իրավունքը՝ Փարիզը պատրաստ կլինի օգնել»,- ասել է Մակրոնը:

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվա-Փարիզ հարաբերությունները փչացել են Մակրոնի պատճառով, սակայն ինքը պատրաստ է շփվել Ֆրանսիայի նախագահի հետ, եթե վերջինս նման պատրաստակամություն հայտնի։

Միջազգային իրադարձությունների մանրամասները՝ տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում