Համոզված ենք, որ ՀԱՊԿ-ը կարևոր դերակատարում կունենա տարածաշրջանում կայունության հարցում. Զախարովա

ԴԴիանա Գասպարյան

ՀԱՊԿ հանդիպումներին չմասնակցելու՝ Հայաստանի որոշման հետ կապված ափսոսանք է հայտնել նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա մասնավորապես նշել է.

«Չենք կարծում, թե այդ որոշումը համապատասխանում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին և նպաստելու է բարեկամ Հայաստանի անվտանգության և կայունության ամրապնդմանը։ Միևնույն ժամանակ, որքան հասկանում ենք, մեր հայ գործընկերները մտադիր չեն արգելափակել կազմակերպության մարմինների աշխատանքը կամ խոչընդոտել արդեն համաձայնեցված փաստաթղթերի հաստատումը։ Երևանի համար դռները բաց են մնում, դա թույլ է տալիս հայկական կողմին հետագայում միանալ ՀԱՊԿ աշխատանքներին։ Հուսով ենք՝ հայ դաշնակիցները մոտ ապագայում կօգտվեն այս հնարավորությունից։ Համոզված ենք, որ ՀԱՊԿ-ը, հատկապես այժմ, կարևոր դերակատարում կունենա տարածաշրջանում կայունության ապահովման հարցում»:

Միջազգային լրահոսի մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում