Կես կիլոգրամից ավելի մարիխուանա և կանեփանման բույսեր. Արմավիրի քրեական հետախույզների բացահայտումը

ԷԷլեն Պետրոսյան

Նոյեմբերի 16-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրին։ Նրանք Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Արմավիրի բաժին են տեղափոխել 53-ամյա մի տղամարդու։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայով փաթեթ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 53-ամյա արմավիրցու բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել են ընդհանուր 670 գրամից ավելի մարիխուանայով փաթեթներ և կանեփանման բույս։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում