15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով կարևոր փորձաքննությունների եզրակացություններ են ստացվել
Այս տարվա հունվարին Ազատ գյուղում տեղակայված ՊՆ կացարաններից մեկի սարսափելի հրդեհի հանգամանքների վերաբերյալ քննությունն ավարտվել է, գործը դատարանում է, որոշ հարցերի պատասխաններ, սակայն, դեռ չկան:
Թեև քննությամբ մի շարք փորձաքննությունների եզրակացություններ են ստացվել, դժգոհություններ ունեն թե՛ տուժող, թե՛ պաշտպանվող կողմերը:
15 զինծառայողի կյանք խլած դեպքի՝ քննությամբ պարզված մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում:













