ԼՂ-ից հայերի հարկադրական ելքը կանխելը և նրանց անվտանգ վերադարձի համար պայմաններ ստեղծելը կդադարեցնեն էթնիկ զտումը. Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս

ԼԼիլիթ Ասատրյան

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ընթանում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցի լսումները։ Սեպտեմբերի 28-ին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտման հարցով Ադրբեջանի դեմ հայց էր ներկայացրել դատարան:

ՄԻԵԴ նախկին նախագահ, միջազգային իրավունքի պրոֆեսոր Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացրեց երեք կետ՝ 

  • Դատարանի առերևույթ իրավազորությունը.
  • հայցվող իրավունքների արժանահավատությունը.
  • մեր իրավունքների և հայցվող միջոցների միջև կապը:

1-ին կետի վերաբերյալ նա ասաց. «2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման մեջ դատարանը եզրակացրեց, որ առերևույթ ունի իրավազորություն քննելու այս գործը: Դատարանը հիմքեր չտեսավ 2023-ի փետրվարի 22-ի եզրակացության մեջ վերանայելու այդ եզրահանգումը: Ներկայումս էլ այդ եզրակացությունը վերանայելու պատճառ չկա»:

Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսը նշեց, որ 2-րդ կետի հարցով սույն գործի համատեքստում դատարանն արդեն վճռել է, որ կոնվենցիայում նախատեսված է, և Հայաստանի կողմից հայցվող իրավունքներն իրապես արժանահավատ են, իրագործելի:

«Դատարանը այս պարագայում ստացել է նույն պահանջը: Սույն դիմումով խնդրում ենք պահպանել և պաշտպանել մի շարք իրավունքներ կոնվենցիայի հոդվածներով նախատեսված՝ ԼՂ-ի հայազգի անձանց համար իրավունքները այն ավելի քան 100 հազար անձանց համար, որոնք ստիպված են եղել փախչել Հայաստան, այն սակավաթիվ անձանց համար, որ մնացել են ԼՂ-ում, և այն անձանց համար, որոնք ապօրինաբար ազատազրկվել են Ադրբեջանի կողմից: Էթնիկ հայերի բոլոր այս խմբերի նկատմամբ խտրականության տարբեր ձևերի հիմքում հենց էթնիկ ծագումն է: Կարևոր է նաև այն, որ Հայաստանը ձգտում է պաշտպանել ԼՂ հայազգիներին էթնիկ զտումից, որը ենթադրում է, որ, կոնվենցիայի համաձայն՝ կա բովանդակային պարտավորություն»,- ասաց նա:

3-րդ կետի վերաբերյալ Սիցիլիանոսը նշեց. «Հայցվող միջանկյալ միջոցները ակնհայտորեն կապված են այն իրավունքների հետ, որոնց պաշտպանությունն ենք հայցում այստեղ, քանի որ միջոցները դատարանի կողմից ցուցվելու դեպքում կերաշխավորեն հենց այդ իրավունքները: Էթնիկ հայերի հարկադրական ելքը կանխելը և նրանց անվտանգ վերադարձի համար պայմաններ ստեղծելը կդադարեցնեն էթնիկ զտումը և դրա խորացումը. ԼՂ-ի քաղաքական ներկայացուցիչների կամ ռազմական անձնակազմի նկատմամբ պատժիչ գործողություններից ձեռնպահ մնալը նույնպես կապահովվի 5-րդ հոդվածի ակնհայտ խախտումների դադարեցումը: Հայցվող միջոցները բոլորը կապված են այն իրավունքների հետ, որոնք հնարավոր է՝ հիմնավոր ճանաչվեն գործի ըստ էության քննության արդյունքում»:

«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ հայ փորձագետները մասնակցել են Հռոմում ընթացող Եվրո-միջերկրածովյան ջրային ֆորումին

«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ հայ փորձագետները մասնակցել են Հռոմում ընթացող Եվրո-միջերկրածովյան ջրային ֆորումին

Ազգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակները

Ազգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակները

«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում

«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում

Տրամադրվել է 8563 սերտիֆիկատ, որից իրացվել են 4911-ը. Արսեն Թորոսյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման մասին

Տրամադրվել է 8563 սերտիֆիկատ, որից իրացվել են 4911-ը. Արսեն Թորոսյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման մասին

ՆԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փաթեթ. այն ուղղված է հանցավորության խորքային վերլուծության ժամանակակից կարողությունների զարգացմանը

ՆԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փաթեթ. այն ուղղված է հանցավորության խորքային վերլուծության ժամանակակից կարողությունների զարգացմանը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում