Բլինքենը և Ֆիդանն ընդգծել են հակասությունները հարթելու անհրաժեշտությունը

ԴԴավիթ Մուրադյան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ: Այդ մասին հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից: Զրուցակիցներն ընդգծել են, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան ունեն ընդհանուր նպատակ` պայքար ահաբեկչական սպառնալիքների դեմ:

«Անկախ հանգամանքից` որտեղ են այդ սպառնալիքները` Սիրիայում, Իրաքում թե մեկ այլ վայրում, դրանք խաթարում են ԱՄՆ-ի, Թուրքիայի և մեր դաշնակիցների անվտանգությունը»,- ասել է պետքարտուղարը:

Բլինքենը և Ֆիդանն ընդգծել են հարաբերությունների համակարգման և հակասությունները վերացնելու անհրաժեշտությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում