ՄՄանե Գևորգյան

Երևանում ընտրելու իրավունք ունեցող օտարերկրացիների թիվը 14 653 է, որից 11 890-ը՝ ՌԴ քաղաքացի․ Ղազարյան

Երևանում ընտրելու իրավունք ունեցող օտարերկրացիների թիվը 14 653 է, որից 11 890-ը՝ ՌԴ քաղաքացի․ Ղազարյան

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ ընտրական գործընթացներում Ծառայության գործառույթներին առնչվող մի շարք հարցերի: Մասնավորապես՝

 
- ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունքին՝ ՀՀ քաղաքացիների և ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց մասով.

- նախնական (823 559 ընտրող) և վերջնական (824 250 ընտրող) ընտրական ցուցակների կազմմանը և հրապարակմանը.

- ավագանու անդամի թեկնածուներին տրամադրված 900 տեղեկանքին՝ ընտրվելու իրավունքն իրացնելու նպատակով.

- ոստիկանության հետ համագործակցությանը՝ ընտրացուցակներում անճշտություններ հայտնաբերելու (հայտնաբերվել է 381 անճշտություն) և շտկելու ուղղությամբ՝ նշելով, որ 225-ը մահացած անձանց տվյալներ են եղել, որոնք հանվել են ընտրացուցակներից և պարզաբանելով նման դեպքերի հնարավորությունը.

- ընտրության օրվա և ընտրատեղամասի վերաբերյալ ծանուցումներին, դրանց ընթացակարգին և կատարման ընթացքին.

- ընտրելու իրավունք ունեցող օտարերկրացիների թվին (14 653 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության 11 890 քաղաքացի, Հնդկաստանի 89 քաղաքացի)։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում