ՎՎարդուհի Բալյան

Քաղաքացին ահազանգել է, որ վաճառվում է «ապագայի» սննդամթերք․ այն վերադարձվել է արտադրողին

Քաղաքացին ահազանգել է, որ վաճառվում է «ապագայի» սննդամթերք․ այն վերադարձվել է արտադրողին

Քաղաքացին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է արել այն մասին, թե այսօր՝ 15.09.2023 թ., վաճառվում է «ապագայի» սննդամթերք՝ մածուն «Չանախ», ժամկետը՝ 17.09.2023-25.09.2023։

 

«Տեսչական մարմինը, արագ արձագանքելով ՀՀ քաղաքացու՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում արված գրառմանն այն մասին, թե այսօր՝ 15.09.2023 թ., վաճառվում է «ապագայի» սննդամթերք՝ մածուն «Չանախ», ժամկետը՝ 17.09.2023-25.09.2023, վերահսկողական գործողություններ է իրականացրել «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի Կոմիտասի 60/2 հասցեում գտնվող մասնաճյուղում:

 

Պարզվել է, որ քաղաքացին մածունը վերցրել է սայլակի վրայից, որով խմբաքանակը բերվել է դարակաշարերի վրա տեղադրելու համար, անմիջապես նկատել է խախտումը և տեղեկացրել խանութի աշխատակիցին:

 

Սուպերմարկետի տնօրինությունն ընդունել է անուշադիր լինելու և ոչ պատշաճ մակնշմամբ սննդամթերք ընդունելու իր թերացումը, խմբաքանակը վաճառքի չի դրվել և վերադարձվել է արտադրողին:

 

Տեսչական մարմինը, հետագծելիության սկզբունքով, վերահսկողություն կիրականացնի նաև արտադրողի մոտ»,- ասվում է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում