ԼԼիլիթ Ասատրյան

Փրկարարները քարերը հեռացրել են Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի հատվածից

Փրկարարները քարերը հեռացրել են Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի հատվածից

Սեպտեմբերի 13-ին` ժամը 06։33-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակ է:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 154-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհի երթևեկելի հատված են թափվել մոտ 2 խմ քարեր՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։

Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում