ԱԱնժելիկա Ժամհարյան

Վարչապետը Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է Կանադայի կառավարության՝ ՀՀ-ում դեսպանություն բացելու վերաբերյալ որոշումը

Վարչապետը Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է Կանադայի կառավարության՝ ՀՀ-ում դեսպանություն բացելու վերաբերյալ որոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսն Մարի ԼըՔլերին (նստավայրը՝ Մոսկվա), որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին իր ակտիվ գործունեությամբ հայ-կանադական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Կանադայի աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում: Վարչապետը կարևորել է Կանադայի կառավարության՝ Հայաստանում դեսպանություն բացելու վերաբերյալ որոշումը և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Էլիսն Մարի ԼըՔլերն իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ կառավարությանը սերտ համագործակցության համար՝ տեղեկացնելով, որ դեսպանությունը Երևանում կբացվի Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի՝ Հայաստան այցի ընթացքում, որը նախատեսվում է հոկտեմբեր ամսին:

Վարչապետ Փաշինյանը տիկին ԼըՔլերին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում