ԼԼիլիթ Սեդրակյան

Արագած սարում գտնվող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

Արագած սարում գտնվող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Ալագյազ սար» ՍՊԸ հանրային սննդի օբյեկտում (Արագածոտնի մարզ, Արագած սար, Քարե լիճ):

 

Մասնավորապես՝
  • արտադրական շինության պատերը և հատակը չեն ունեցել հարթ մակերես՝ սալիկները եղել են պոկված, կոտրված, ոչ նորոգ վիճակում։
  • Աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել բարվոք վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում