ԴԴիանա Գասպարյան

Քննարկվել են Երևանի ավագանու ընտրություններին Ղազախստանի ԿԸՀ ներկայացուցիչների ներգրավումը որպես այցելուների

Քննարկվել են Երևանի ավագանու ընտրություններին Ղազախստանի ԿԸՀ ներկայացուցիչների ներգրավումը որպես այցելուների

Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը սեպտեմբերի 7-ին հյուրընկալվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ 

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Ալիխան Ախմետովը և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար Դաուրեն Սարիբաևը։ Հյուրերին ընդունել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը։

Դեսպան Իմանբաևը շնորհակալություն է հայտնել ԿԸՀ նախագահին Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ժամանակ գտնելու համար և կարևորել է Հայաստանի ու Ղազախստանի ԿԸՀ-ների հետագա համագործակցությունը։

Դեսպանն ընդգծել է՝ ՀՀ ԿԸՀ-ն միշտ պատրաստակամ է եղել և դիտորդական առաքելություն է իրականացրել Ղազախստանի Հանրապետության տարբեր ընտրությունների ժամանակ։

Դեսպանը հույս է հայտնել, որ այդ բարի ավանդույթը կշարունակվի նաև հետագայում։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին և վստահեցրել, որ ՀՀ-ի և Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ-ների համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում։

Կողմերը քննարկել են նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ ներկայացուցիչների ներգրավումը որպես այցելուների։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում