2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ԼԼիլիթ Ասատրյան

Լաչինի միջանցքի արգելափակումը ցեղասպանության իրականացման պայմաններ է ստեղծում. Լուիս Մորենո Օկամպո

Լաչինի միջանցքի արգելափակումը ցեղասպանության իրականացման պայմաններ է ստեղծում. Լուիս Մորենո Օկամպո

Կան ողջամիտ հիմքեր՝ հավատալու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:

«Սա շարունակվող, ընթացքի մեջ գտնվող ցեղասպանություն է: Պարտադիր չէ, որ շատ մարդիկ մահանան: Կան տարբեր ձևաչափեր` ինչպես կարող է ցեղասպանություն լինել: Մի դեպքում կարող է զոհերի թիվը զրո լինել: Այսինքն` կարելի է ստեղծել պայմաններ, որ տանում են մարդկանց ոչնչացման: Լաչինի միջանցքի շրջափակումը հենց այդպիսի պայմաններ է ստեղծում ոչնչացման համար»,- ասաց նա` նշելով, որ պետք է կանխել 120 000 մարդկանց ցեղասպանությունը, որոնք ապրում են ԼՂ-ում:

«Լեռնային Ղարաբաղում հայերը ձեր կարիքն ունեն, որ դուք «այլևս երբեք»-ն իրականություն դարձնեք»,- դիմելով ներկաներին` ասաց նա՝ հիշեցնելով 1915-ի Ցեղասպանության մասին:

Ո՞րն է լինելու ԱՄՆ դիրքորոշմանը: Այս հարցին անդրադառնալով` Օկամպոն, նշելով, որ այս փուլում կասկած չկա` ցեղասպանության մտադրություններ կան, ընդգծեց` մի ցեղասպանություն եղել է, երկրորդը` սպասվողը, պետք է կանխել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում