ԼԼուսինե Մուրադյան

«Համատիրության մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն

«Համատիրության մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն

«Համատիրության մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն: Հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը տեղեկացրեց, որ «Համատիրության մասին» օրենքում փոփոխությունները շրջանառության մեջ դնելու հարցը քննարկվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

Նա նաև նշեց, որ նոր ինստիտուտի ներդրման մասով քաղաքապետարանի մոտեցումները և Կառավարության ներկայացրած հայեցակարգի դրույթները համընկնում են: Կամո Արեյանը նաև առաջարկեց ևս 2 ամիս տալ, մինչև վերջնական մոտեցումները կմշակվեն: 

«Դրվում է խնդիր ինստիտուտի վերափոխման՝ այս ժողովի կամավոր-պարտադիր դրույթից ձերբազատվել, ունենալ հստակ կառավարչի ինստիտուտ:

Ո՞վ կարող է լինել կառավարիչ, ինչպե՞ս ընտրել կառավարչին, կառավարչի պատասխանատվություններն ու պարտականությունները, ինչո՞ւ չէ, նաև բնակիչ-կառավարիչ պայմանագրային հարաբերությունների հաստատում, որը հիմա գոյություն չունի»,- ասաց Արեյանը:

Օրենքով կկարգավորվեն նաև շենքի կառավարման մարմին և համայնքի ղեկավար-վարչականի ղեկավար փոխհարաբերությունները, ինչը, ըստ Կամո Արեյանի, այսօր թույլ է պատասխանատվության տեսանկյունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում